Վերջին շրջանում Ջենիֆեր Լոպեսն ավելի հաճախակի է շաբաթվա գլխավոր նորություններում հայտնվում, գրում է Spletnik.ru-ն:
Օրերս 45-ամյա երգչուհին դարձել է L’Oreal Paris-ի գովազդային նոր արշավի հերոսուհին, ինչպես նաև նկարահանվել է ապրանքանիշի սև-սպիտակ ոճային հոլովակում:
Տեսանյութը հրապարակվել է մակնիշի նոր արտադրանքի՝ Superstar Mascara տուշի առթիվ:
«Գերաստղ: Գերծավալուն և գերերկար: Հայացքներ գրավող: Ժամանակը կանգնեցնող: L’Oreal Paris-ի Superstar Mascara տուշ»,- արտաբերում է Լոպեսը:
Հարկ է նշել, որ երգչուհին փայլել է ամբողջ հոլովակի ընթացքում. խոշոր փայլերով զարդարված բոդին հայացքներ է ձգել:









































