Ամերիկացի երգիչ Փերսի Սլեջը, ով ամենից շատ հայտնի է When a Man Loves a Woman երգի կատարմամբ, 73 տարեկանում վախճանվել է Բատոն Ռուժ քաղաքում գտնվող իր տանը: Այս մասին տեղի ԶԼՄ-ներին մեջբերելով հաղորդում է TASS-ը:
Սլեջն աշխարհում սոուլ ոճի ամենահայտնի կատարողներից մեկն է: 2005 թ. ընդունվել է ԱՄ-ի «Ռոք-ըն-ռոլլի փառքի սրահ»:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ When a Man Loves a Woman հիթը ամերիկացիների շրջանում սիրո մասին ամենատարածված երգերից մեկն է:







































