Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կինը 2015-ի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնվել է հանրության առջև՝ հաղորդում է «Նոդոն սինմուն» պարբերականը:
«Մեր կուսակցության և ժողովրդի ղեկավար, սիրելի ընկեր Կիմ Չեն Ինը Լի Սոլ Չուի հետ հայտնվել է նախագահական տրիբունայում»,- ասվում է առաջին տիկնոջ՝ ֆուտբոլային խաղի այցելության մասին հոդվածում:
Կիմ Չեն Ինը և Լի Սոլ Չուն ապրիլի 13-ին այցելել են Փխենյանի մարզադաշտում ֆուտբոլային առաջնությանը՝ «Արևի օր» պետական տոնի նախաշեմին, որը երկրի առաջին նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան օրն է:
Հյուսիսային Կորեայում Լի Սոլ Չուն հայտնի է որպես երգչուհի:





































