Համացանցում հայտնվել է «Մոնտի Փայթոն» խմբի Galaxy Song երգի cover տարբերակը, որը ձայնագրվել է աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կողմից՝ հաղորդում է Digital Spy-ը:
Երգի նոր տարբերակը հնչել է «Կյանքի իմաստը Մոնտի Փայթոնի տարբերակով» ֆիլմում 1983-ին և վերաձայնագրվել է վերամիավորված խմբի լոնդոնյան համերգների համար:
Galaxy Song-ի նոր տեսահոլովակն իր մեջ ներառում է «Մոնտի Փայթոն» խմբի հինգ անդամների հանդերձասենյակների տեսարանները, ինչպես նաև կադրեր Հոքինգի հետ:








































