Իրանի իշխանությունները Սաուդյան Արաբիայի սահմանապահներին մեղադրել են տղա ուխտավորներին սեռական բռնության ենթարկելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրանի մշակույթի նախարար Ալի Ջաննաթիի խոսքով՝ երկու դեռահաս ումրա (փոքր ուխտագնացություն դեպի Մեքքա) են իրականացրել: Ջիդդայի օդանավակայանում սահմանային հսկողության ծառայության աշխատակիցները խուզարկության պատրվակով նրանց ուրիշ սենյակ են տարել, որտեղ և բռնաբարել են:
Իրանի իշխանությունները դադարեցրել են Սաուդյան Արաբիա ուխտագնացների օդային չվերթները: Հարյուրավոր բողոքողներ ցույց են կազմակերպել Թեհրանում Սաուդյան դեսպանատան առջև՝ չնայած ոստիկանության ուղղակի արգելքին: Ալի Ջաննաթիի տեղեկությամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն ձերբակալել են հանցագործներին և խոստացել են պատժել նրանց:







































