Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը խոսել է Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:
«Պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում, քանի որ Լա Լիգայում յուրաքանչյուր սայթաքում մեզ դուրս կմղի չեմպիոնական մրցավազքից: Պետք է շարունակել ճնշել մրցակցին` սպասելով «Բարսելոնա»-ի սխալին»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Tribal Football-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից առաջ «Բարսելոնա»-ն «Ռեալ»-ին գերազանցում է 4 միավորով:







































