Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անհանգստացած է թիմում մեծաթիվ վնասվածքների կապակցությամբ:
Պաշտպան Մեհդի Բենատիան միացել է վնասվածքներ ունեցող Դավիդ Ալաբային, Արյեն Ռոբենին, Բաստիան Շվայնշտայգերին, Ֆրանկ Ռիբերիին ու Խավի Մարտինեսին:
« Ծայրահեղ դրություն է: Բենատիան բաց է թողնելու 2-4 շաբաթ: Շվայնշտայգերը չի կարող խաղալ «Այնտրախտ»-ի դեմ: Չգիտեմ` կմասնակցի Ռիբերին «Պորտու»-ի հետ խաղին, թե ոչ:
Ռոբենը, հնարավոր է, ապաքինվի մինչև Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում կայանալիք «Բորուսիա»-ի հետ խաղը: Չնայած ստեղծված իրավիճակին, շարունակելու ենք պայքարել տիտղոսների համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































