Լոնդոնում թանկարժեք զարդերի պահեստի խոշոր կողոպուտը հետաքննող դետեկտիվները խոստովանել են, որ ոստիկանները չեն արձագանքել ոսկերչական Հաթոն-Գարդեն թաղամասից տագնապի ազդանշանին: Այս մասին գրում է BBC-ն:
Սքոթլենդ Յարդը հայտարարել է, որ ոսկյա զարդերի պահեստում տեղադրված անվտանգության ազդանշանային համակարգը գործել է ուրբաթ առավոտյան, սակայն ոստիկանները ստուգելու են գնացել միայն 4 օր անց:
Կողոպտիչներն անջատել են վերելակը, իջել հորանը, որտեղ օգտագործել են որոշ կտրող գործիքներ՝ պահեստում հայտնվելու համար:
Կողոպուտից ստացված վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ:








































