Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Հայաստանը պետք է օգնի ԵՄ-ին կողմնորոշվելու հարցում. եվրոպացի վերլուծաբան. «168 Ժամ»

«ԵՄ-ն շարունակում է դասեր քաղել ուկրաինական ճգնաժամից և «Արևելյան գործընկերություն» ծրագրի գոտում ստեղծված իրավիճակից»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը` անդրադառնալով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրում Հայաստանի նոր դերակատարությանը ԵՏՄ անդամակցությունից հետո:

Նա նշել է, որ, ցավոք, ՀՀ ԵՏՄ անդամակցության որոշումը և Ասոցացման համաձայնագրից հրաժարումը Հայաստանին տեղափոխեցին ԱլԳ ծրագրի երկրորդ խումբ, որում Ասոցացման համաձայնագիր չստորագրած երկրներն են, ինչպես Ադրբեջանն ու Բելառուսը: Բնականաբար, ըստ նրա, առաջին խմբում արդեն ասոցիացված երկրներն են` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդավան: Սյուզան Ստյուարտի խոսքով` ԵՄ-ն դեռ չի «վերականգնվել» ուկրաինական ճգնաժամից հետո և փորձում է վերանայել Հարևանության ծրագիրը: Իսկ այդ հարցում, գերմանաբնակ փորձագետի համոզմամբ, ԵՄ-ին անհրաժեշտ է իր արևելյան հարևանների, այդ թվում՝ Հայաստանի օգնությունը, քանի դեռ ԵՄ-ն չի կարողանում կողմնորոշվել:

«Հայաստանը պետք է հստակորեն ներկայացնի իր հավակնություններն ու այն գործիքները, որոնց միջոցով կարող է առանց խոչընդոտների հարաբերվել Եվրոպական միության հետ՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, քանի որ ԱլԳ վերանայման գործընթացը միգուցե երկար ժամանակ խլի Եվրոպական միությունից»,- ասաց Սյուզան Ստյուարտը:

Նա նաև ասել է, որ ԵՄ-ն մասամբ է դասեր քաղել ուկրաինական ճգնաժամից, ներկայում ևս գտնվում է այդ գործընթացում, որի հետևանքով ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումը դանդաղում է: Նրա համոզմամբ` անվտանգության ոլորտում ևս ԵՄ-ն ներկայում չի կարող աջակցություն ցուցաբերել ԱլԳ երկրներին, քանի որ ՆԱՏՕ-ն ևս առաջիկայում զգուշանալու է ազատորեն անվտանգության երաշխիքներ «բաժանելու» հարցում: Սյուզան Ստյուարտի կարծիքով` Հայաստանն այլ տարբերակներ ունի անվտանգության այլընտրանքային աղբյուրներ գտնելու հարցում:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում