Wednesday, 22 07 2026
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Նախարար Արտեմ Ասատրյանն իրավիճակին չի տիրապետում. «Ժողովուրդ»

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատում տարիներ շարունակ հիմնադրված «բեսպրիդելը» գործում է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած տուն-ինտերնատի աշխատակիցները պահանջում են, որ աշխատավայրում մարդկային նորմալ պայմաններ ստեղծվեն, և արդարության պակասը չխեղդի մարդկանց:

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին: Ու որքան էլ այնտեղ ղեկավարներ են փոխվում, միևնույն է, իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Դեռևս փետրվարի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ աշխատակիցների աշխատավարձերն անսպասելիորեն կրճատել էին, ինչը դժգոհության առիթ էր դարձել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, որը հայտնել էր, թե սխալ հաշվարկ է եղել: Իսկ ահա մեր հրապարակումից որոշ ժամանակ անց աշխատակիցների չվճարված աշխատվարձը վճարվեց:

Եվ, ահա, այս օրերին «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ աշխատակիցներ և հայտնել, որ տուն-ինտերնատում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է իրենց: Ըստ աշխատակիցների, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, եթե հնարավորություն ունենային այլ աշխատանք գտնելու, կլքեին տուն-ինտերնատը, սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար ստիպված հանդուրժում են տիրող անարդարությունը:

Եվ այսպես, աշխատակիցների պատմելով՝ իրենց աշխատանքային հրամանները փոխել են առանց իրենց գիտության. «Ոչ ոք չգիտի՝ ինչ հաստիքի տակ է աշխատում: Մենք հստակ պայմանագիր չենք կնքում՝ հասկանալու համար, թե մեր աշխատանքը երբ է սկսվում և երբ ավարտվում: Մեզ ասում են, թե կրճատվելու եք, եթե մեր ուզածը չանեք, բայց անծանոթ մարդկանց են աշխատանքի ընդունում: Ու սա էլ դեռ քիչ չէ, կան մարդիկ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, սակայն աշխատավարձ են ստանում: Մենք կարող ենք երկու աշխատակցի անուն ասել, օրինակ՝ տուն-ինտերնատի կադրերի բաժնի վարիչ Կարինե Մաթևոսյանի որդին չի գալիս աշխատանքի, մի հատ ներկա չունի, բայց աշխատավարձ է ստանում, այս նույն կարգավիճակի մեջ է նաև մեր հաշվապահի քրոջ որդին: Չկա որևէ մեկը, որ ստուգում իրականացնի և այս խայտառակությունը կասեցնի»:

Աշխատակիցները բարձրաձայնեցին նաև, որ տուն-ինտերնատի ներսում ինչ-որ արտոնյալներ կրպակ են բացել և ինտերնատի բնակիչներից Ռիմային աշխատացնում են այդ կրպակում որպես վաճառողուհի. «Այնպես են արել, որ մենք՝ որպես այնտեղի աշխատակիցներ, միայն այդ խանութից պետք է գնումներ անենք, որ իրենց բիզնեսը ծաղկի: Ու երբ այս խնդիրը բարձրաձայնում ենք, մեզ ասում են՝ երբ տնօրենը վերադառնա, ձեզ հեռացնելու ենք աշխատանքից: Այս ի՞նչ վերաբերմունք է, ի՞նչ անարդարություն է, մեկը չկա՝ գա ու ստուգի, թե ինչ են անում սրանք այստեղ»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում