Աստղերը հաճախ են կինոյում վախեցած հերոսների դեր խաղում, սակայն կյանքում այդ ամենն ավելի սարսափելի է: Դրանում բոլորովին վերջերս համոզվել է Սանդրա Բալոքը։ Անցած տարվա հունիսին կինոաստղի լոսանջելեսյան առանձնատուն է ներխուժել հոգեպես անհավասարակշռված Ջոշուա Կորբետը, գրում է Spletnik.ru-ն:
Տղամարդը ներխուժել է 3․5 մետր բարձրության պարսպի վրայով, որի վրա փշալար է անցկացված եղել, և որը տեսահսկվում է: Այդ ամենը տեղի է ունեցել գիշեը, երբ Բալոքը տանը միայնակ է եղել:
Այսօր TMZ պորտալում հայտնվել է Սանդրայի և ոստիկանության սպայի հեռախոսազրույցը: Բալոքը 911 է զանգահարել, երբ Կոբերտից վախեցած թաքնվել է զգեստապահարանում:
Նա ոստիկանության սպային հայտնում է, որ թաքնված է իր ննջարանում գտնվող հատուկ թաքստոցում: Սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ հաջող է ավարտվել, և Սանդրան կրկին հայտնել է, որ լսում է մոտեցող ոստիկաններին:
Հեռախոսազանգը ընդամենը 15 րոպե է տևում: Սակայն, հստակ նկատվում է, թե որքան է վախեցած դերասանուհին:
Ձայնագրությունը դատարան է ներկայացվել, իսկ Կորբետին 7 տարվա ազատազրկում է սպառնում:













































