Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը հավակնում են ռեկորդ սահմանել «Ամենակարճ աստղային ամուսնություն» անվանակարգում: Դեռևս երկու ամիս առաջ, փոխանակվելով հավատարմության երդումներով՝ նորաթուխ ամուսինները ԶԼՄ-ների տվյալներով, արդեն պատրաստ են ամուսնալուծվել, գրում է Elle.ru-ն:
Ամուսնական 62 օրվա ընթացքում Էմբերը հասկացել է, որ պատրաստ չէ տանել ամուսնու պոռթկուն բնավորությունը, ինչպես նաև չի ցանկանում համակերպվել նրա ալկոհոլային հակվածության հետ:
«Ջոնին անընդհատ կորչում է երեկույթներն, և դա Էմբերի հետ վեճերի պատճառ է դառնում,- պատմում են զույգին մոտ կանգնած աղբյուրները: -Սա նրանց համար ծանր ժամանակահատված է»:
Դրանից բացի, աղբյուրների պնդմամբ, զույգը գրեթե չի շփվում. «Նրանք գրեթե չեն շփվում: Էմբերն անընդհատ անհանգստանում է այդ կապակցությամբ: Ջոնին կարող է օրերով կորչել՝ չզանգել և չգրել»:
Ինչևէ, ամուսինները հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Դեփի և Հերդի հարսանիքը կայացել է այս տարվա փետրվարի սկզբին:












































