Նյու Յորքի նախկին քաղաքապետ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ մտադիր չէ մասնակցել Լոնդոնի քաղաքապետի ընտրություններին, որոնք տեղի կունենան 2016-ին: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Բացառված է: Դրանով ընդհանրապես հետաքրքրված չեմ»,- հայտարարել է նա:
Այն մասին, որ Բլումբերգն իբր մտադիր է 2016-ին առաջադրվել Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում, անցյալ շաբաթ հայտնել է բրիտանական The Sunday Times պարբերականը:









































