Հետազոտողները հայտարարել են, որ ուսման նկատմամբ երեխայի ձգտումը և դրդապատճառները 50 տոկոսով կախված են գենետիկ գործոններից: Այս հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակված է Perosnality and Individual Differences պարբերականում:
Հետազոտողները պնդում են, որ երեխայի սովորելու ցանկությունը 40-50 տոկոսով կախված է գենետիկ գործոնից: Նման եզրահանգում արվել է այն բանի հիման վրա, որ միաձվանի երկվորյակները, որոնց ԴՆԹ-ները համընկնում են, միանման են սովորել, իսկ ահա տարբեր գեներով քույրերն ու եղբայրները`ոչ:







































