Հետազոտողները պարզել են, որ ԱՄՆ-ի միջինում յուրաքանչյուր 9-րդ բնակիչ կյանքում գոնե մեկ անգամ զայրույթի պահին դիմել է հրազենի կիրառման: Հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Behavioral Sciences and the Law ամսագրում:
ԱՄՆ օրենսդրությունը հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց արգելում է հրազեն կրել: Այնուամենայնիվ, այդպիսի զենքի գործածությունը, միևնույն է, բավական մեծ խնդիրներ է առաջացնում: Այսպես՝ 2012թ. հրացաններով և ատրճանակներով լուծվող վեճերի պատճառով ավելի քան 59.000 մարդ վնասվածք է ստացել, 11.622 մարդ սպանվել է:
Մասնագետների ուսումնասիրությանը մասնակցել է 5563 ամերիկացի, որոնց հետ անհատական հարցազրույցներ են անցկացրել: Հարցվածների 9%-ը խոստովանել է, որ վիճելիս շատ արագ է բորբոքվում և հակված է իմպուլսիվ գործողությունների, որոնց ընթացքում կարող է հրազեն կիրառել: Հարցվածների 1,5%-ն ասել է, որ նույնպես հաճախ է զայրույթի նոպաներ ունենում և փողոց դուրս գալիս զենք վերցնում հետը:
Գիտնականները նշում են, որ ուսումնասիրության մասնակիցները երբեք ստուգում չեն անցել հոգեբույժների մոտ և հրազեն ձեռք բերելիս սահմանափակումենր չեն ունեցել:








































