Եվրոպայում McDonald`s ընկերության ամենատարեց աշխատակիցն աշխատավայրում նշել է 90-ամյակը՝ գրում է The Independent-ը: Հոբելյարը Հյուսիսային Ուելսի բնակիչ Բիլլ Դադլին է: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, նախկին կռունկավար, ունի ծոռներ:
Դադլին որոշել է McDonald`s-ում աշխատել, երբ ձանձրացել է թոշակառուի կյանքից՝ նշում է պարբերականը: «Ինձ հոգնեցրեց տնով թրև գալը, իսկ կինս թույլ չէր տալիս իրեն օգնել այգում, ուստի ես հայտ ներկայացրի McDonald`s»,- պատմում է բրիտանացին:
Դադլիի խոսքով՝ ինքն աշխատում է 12 տարեկանից, բայց, ինչպես նախկինում, սիրում է աշխատանքի գնալ: «Ընկերության ոգին ֆանտաստիկ է, և իմ բախտն իսկապես բերել է, որ ինձ հրաշալի թիմ է շրջապատում, որն ինձ համար ընտանիքի նման է»,- հավելել է նա:










































