IKEA շվեդական կոնցեռնը մտադիր է իր ռեստորաններում ընդլայնել բուսական ուտեստների վաճառքը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ցանցի խանութներում չորեքշաբթի օրվանից մատուցում են նոր բուսական տեֆտելիներ, որոնց բաղադրության մեջ են մտնում կանաչ ոլոռ, եգիպտացորեն, գազար և կաղամբ: Տեֆտելիները մշակվել են Չինաստանից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից խմբերի մասնակցությամբ:
IKEA ռեստորանների շահույթը կազմում է կահույքի կոնցեռների ընդհանուր շահույթի 5 տոկոսից ավելին: Ռեստորանների ցանցը տարեկան սպասարկում է մոտ 600 մլն հաճախորդի, դրա եկամուտը մոտ 1.5 մլրդ դոլար է:
Նոր առաջարկն ընկերությանը կօգնի հաջողությամբ իր տեղն զբաղեցնել արագ աճող բուսակերական շուկայում, որը միայն Մեծ Բրիտանիայում գնահատվում է 973 մլն դոլար:
2020-ին IKEA-ն մտադիր է տարեկան ստանալ 45-50 մլրդ եվրո շահույթ:








































