Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը զբոսաշրջիկների արձագանքների հիման վրա սեփական վարկանիշային ցուցակն է կազմել, որում ներկայացված են Եվրոպայի լավագույն ազգային արգելոցները:
1. Առաջին տեղում հայտնվել է Չեռնոգորիայի Դուրմիտոր ազգային արգելանոցը, որն այս երկրի լեռնային զբոսաշրջության տեսարժան վայրն է: Այն ներառված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

2. Երկրորդ տեղում Խորվաթիայի ազգային արգելանոցն է, որտեղ է գտնվում նաև Պլիտվիցկիե լիճը:

3. Երրորդ տեղում Իսպանիայի Նատուրալ Սիերաս դե Կասոլա արգելանոցը, Սեգուրան և Լաս Վիլյասն են:

4. Չորրորդ տեղում Ֆինլանդիայի ազգայի արգելանոցն է՝ Հելվետինյարվին:

5. Հինգերորդ տեղը զբաղեցրել է Բելառուսում և Լեհաստանում գտնվող Բելովեժսկայա արգելանոցը:

6. Վեցերորդ տեղում հայտնվել է Տաբուրիենտեն՝ իսպանական Պալմա կղզում գտնվող հրաբուխը:

7. Յոթերորդ տեղը զբաղեցրել է Պիրին լեռնազանգվածը, որը գտնվում է Բուլղարիայի հարավ-արևմուտքում:

8. Ութերորդը Իտալիայում գտնվող Մոնտի Սիբիլլինի լեռներն են:

9. Նախավերջին տեղում Ալբանիայի հարավում գտնվող Բուտրինտի հնէաբանական թանգարան-արգելանոցն է:

10. 10-րդ տեղում Իսլանդիայում գտնվող Վատնայյոկյուդլ սառցեդաշտն է:









































