Մարդկությունը կգտնի այլմոլորակային կյանք մոտակա 10-20 տարում: Նման կանխատեսմամբ է հանդես եկել ՆԱՍԱ-ի գլխավոր գիտական խորհրդական Էլեն Ստոֆանը, հայտնում է Space.com-ը:
«Կարծում եմ՝ տասնամյակի ընթացքում մենք կգտնենք Երկրի սահմաններից դուրս կյանքի համոզիչ ապացույցներ: Իսկ 20-30 տարի անց կստանանք դրա գոյության մասին հստակ ապացույցներ»,- հայտարարել է Ստոֆանը փորձագիտական քննարկման ժամանակ, որը նվիրված է եղել բնակելի աշխարհներին ու Երկրից դուրս գոյություն ունեցող կյանքին:
Նա հավելել է, որ գիտնականները գիտեն, թե որտեղ ու ինչպես որոնեն կյանք, ունեն նաև դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ:







































