Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

«Սա իսկական խորոված է… Բայց ոչ յուղոտ նրբերշիկով». Հայ ներգաղթյալը ցնցել է համացանցը. Daily Mail

Հայ ներգաղթյալը իր տեսագրությունով, որտեղ ավստրալացիներին ցույց է տալիս, թե ինչպես ճտերից խորոված պատրաստել,  դարձել է համացանցային սենսացիա:

  • ավտոբուսի 60-ամյա վարորդ մելբուռնցի Երվանդ Գարգինյանը միանգամից հանրահայտ է դարձել
  • նա ավստրալացիների համար նկարահանել է, թե ինչպես պետք է պատրաստել «իսկական խորովածը»
  • նրա դուստրը տեսագրությունը դրել է համացանցում և այն ունեցել է ավելի քան 5 միլիոն դիտում

Հայ ներգաղթյալը, ով ավստրալացիներին ցույց է տալիս, թե ինչպես «իսկական խորոված» պատրաստել, դարձել է  համացանցային սենսացիա, երբ նրա դուստրը այդ զվարթ տեսագրությունը տեղադրել է համացանցում:

Ավտոբուսի 60-ամյա վարորդ Երվանդ Գարգինյանը, ով Մելբուռնի Հարավային Կրոյդոն շրջանից է, ընտանեկան վերջին հավաքի ժամանակ ցույց է տալիս, թե ինչպես փայտածուխի բաց կրակի վրա խորոված պատրաստել՝ օգտագործելով ավանդական խորովածի բաղադրատոմսը: Տեսագրության մեջ պարոն Գարգինյանը, ով Հայաստանից Ավստրալիա է տեղափոխվել 1977 թվականին, մերժում է  ավստրալական ոճով խորովածը՝ «յուղոտ» նրբերշիկների պատրաստումը:

Նրա դուստրը՝ 24-ամյա Էլիզաբեթ Գարգինյանը, այս տեսագրությունը տեղադրել էր Reddit-ում և այն դիտվել էր մոտ 5 միլիոն անգամ՝ երբ սկսել է տարածվել ֆեյսբուքով, YouTube-ով և  Instagram-ով:

Տեսագրության  մեջ պարոն Գարգինյաննն ասում է. «Բարև, ընկերներ, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ է իսկական խորովածը: Սա ձեր նրբերշիկով խորովածը, չէ, յուղոտ  ուտելիք, որ ուտում եք, սա իսկական խորոված է, որն անվանում են «հայկական խորոված»:  «Երբ սկսեք ուտել, մատներդ էլ հետը կուտեք, հետո էլ կափսոսաք, որ ձեր  մատները կերել եք»:

Օրիորդ Գարգինյանը ասել է, որ երբեք չի ենթադրել, որ տեսագրությունը այդքան հայտի կդառնա, երբ առաջին անգամ տեղադրել է տեսագրությունը իր հագուստի բիզնեսի՝ Casual Dress Day-ի YouTube-ի ալիքում:

«Իմ ընկերը այն տեղադրել էր Reddit-ում և մեկ ժամվա ընթացքում մեր տեսագրությունը դարձել էր առաջինը այդ կայքի տեսագրությունների շարքում, իսկ հաջորդ ժամվա ընթացքում այն Reddit-ի գլխավոր էջում էր՝ արդեն 2-րդ տեղում»,- ասել էր նա Daily Mail Australia-ին:

Մենք ամբողջ գիշեր նստած դա էինք  դիտում, այն խելահեղ է:

Կարծում եմ, այն զվարճալի է, այն ձևով, որ հայրս է ցույց  տվել:

Օրիորդ Գարգինյանը ասել է, որ հայրը վայելում է իր համացանցային հանրահայտությունը: «Նա շատ ուրախ է, նա երջանիկ է, որ ամբողջ աշխարհը դիտում է իր խորովածը»:

Տեսագրությունը նկարահանվել է նրա զարմիկ Ալբերտի տանը՝ նշելու համար նոր ծածկապաշտգամբը, որը պարոն Գարգինյանը օգնել էր կառուցել: Օրիորդ Գարգինյանը ասել է, որ միսը համեմվել է նախորդ գիշեր՝ հատուկ համեմունքներով՝ ընտանեկան բաղադրատոմսի համաձայն:

Նա ասել է, որ  ընտանիքը հաճախ է հավաքվում միասին, և նրա հայրն ու հորեղբայրները կարող են պատրաստել ավանդական խորովածը բոլորի համար: «Բոլոր հորեղբայրները նախօրոք հավաքվում են, կանգնում խորովածի շուրջը և օղի խմում»,- ասել է օրիորդ Գարգինյանը:

«Ամեն անգամ, երբ հայրս ու հորեղբայրներս զբոսայգիներում հայկական խորոված են պատրաստում, միշտ արժանանում են հանրության ուշադրությանը, և նրանք միշտ մարդկանց հնարավորություն են տալիս մոտենալ և փորձել՝ ծանոթացնելով մեր մշակույթին: «Ամեն անգամ, երբ նրանք խորոված են պատրաստում, բույրը տարածվում է փողոցով մեկ»:

Օրիորդ Գարգինյանն ասել է, որ ի տարբերություն հորը, նա սիրում է նաև ավստրալական ոճի խորովածը:

«Ես սիրում եմ խորոված նրբերշիկները, ինձ դուր է գալիս, թե ինչպես է թշշում նրբերշիկը, սակայն դա այնքան տարբեր է մեր պատրաստած խորովածից»:

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում