Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն գոհ է թիմի՝ Լա Լիգայի 29-րդ տուրում ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբն 9:1 հաշվով առավելության է հասել «Գրանադա»-ի նկատմամբ:
«Երջանիկ եմ 5 գոլի ու թիմի գերազանց խաղի կապակցությամբ: Շնորհակալ եմ երկրպագուներին՝ աջակցության համար»,- իր թվիթերյան էջում գրել է պորտուգալացին:
Ռոնալդուն Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման ու 36 գոլ խփել: Նա գլխավորում է ռմբարկուների ցուցակը՝ երկրորդ տեղում գտնվող Լիոնել Մեսսիին գերազանցելով 4 գոլով: Ռոնալդուն նաև 11 գոլային փոխանցում է կատարել:






































