Գիտնականները պնդում են, որ ընկճախտը հանգեցնում է հոդերի հիվանդությունների: Շվեյցարիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 15 տարեկանից բարձր մոտ 14 հազար մարդ, որոնց մոտ ախտորոշվել էր ընկճախտ:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու ճնշված հոգեվիճակը կարող է հանգեցնել արթրիտի և արթրոզի: Տվյալ հետազոտության տվյալները հրապարակվել են իսրայելական ամսագրերից մեկում:
Գիտնականները պարզել են, որ ընկճախտը ճնշում է մարդուն էմոցիոնալ առումով, զրկում սպորտով զբաղվելու և ակտիվ կյանքով ապրելու ցանկությունից: Այսինքն՝ ընկճախտը ուղիղ կապ ունի ոչ միայն սրտային հիվանդությունների հետ, որոնք ի հայտ են գալիս անընդհատ լարվածության պատճառով, այլև մարմնի մյուս մասերի: Պակաս շարժուն կենսակերպը հոդերի հիվանդության հիմնական պատճառն է:










































