Լայնորեն տարածված այն կարծիքը, որ տղամարդիկ առաջին հայացքից ուշադրություն են դարձնում կնոջ աչքերին, այնքան էլ ճիշտ չէ։ Չնայած այդ հանգամանքը հաստատելու բոլոր փորձերին՝ մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչներին, այնուամենայնիվ, շատ հետաքրքրում է կնոջ կուրծքը: Բրիտանական հետազոտությանը մասնակցող 361 հետերոսեքսուալ տղամարդկանց ցուցադրել են 3-D տեսանյութեր՝ հինգ կանանց մասին, որոնց կրծքերը տարբեր չափսի են եղել՝ ամենափոքրից մինչև բավականին մեծը:
Տղամարդկանց խնդրել են գնահատել այն կուրծքը, որն, իրենց կարծիքով, ամենահրապուրիչն է: Հատկանշական է, որ ամենաշատ ժամանակը տղամարդիկ ծախսել են մեծ կրծքերի ուսումնասիրության վրա, բայց ավելի սեքսուալ ու հրապուրիչ անվանել են կրծքի միջին չափը: Սակայն հետազոտության մեկ այլ փուլ ցույց է տվել, որ ամեն դեպքում տղամարդիկ երբեմն ընտրում են մեծ չափի կուրծքը, հատկապես, երբ սովի մեծ զգացողություն են ունենում:
Նաև հայտնի է դարձել, որ մեծ կրծքով կանանց նախապատվություն տալիս են «բարեկամաբար տրամադրված» տղամարդիկ, քանի որ նրանց մոտ կրծքի մեծ չափը ասոցացվում է կանացիության հետ: Բացի այդ, նրանք կարծում են, որ կնոջ կնոջ կրծքի մեծ չափը վկայում է նրա հնազանդության մասին:







































