Եթե ոչնչով հնարավոր չէ աշխուժացնել սեռական կյանքն ամուսնական կյանքում, ապա մնում է ամենավճռական ու ազդեցիկ միջոցը՝ սմարթֆոնների հավելվածների կիրառումը: Ավելի շատ մարդիկ են դիմում տեխնոլոգիաներին, իրենց սեռական կյանքը բարելավելու համար: Համաձայն նոր հետազոտության արդյունքների՝ զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդը ներբեռնում է սմարթֆոնների համար համապատասխան հավելված, որը սեքսի տեխնիկան բարելավելու խորհուրդներ է տալիս:
Ցավոք, այդ ծրագրերը 100%-անոց երաշխիք չեն տալիս: Միայն 56%-ն են նշել, ոչ խորհուրդները օգտակար են եղել: Հետազոտությանը մասնակցել է 18 տարին լրացած ավելի քան 1600 կամավոր տղամարդ և կին: Նրանց հարց է ուղղվել, թե ինչ են անում սեռական կյանքն աշխուժացնելու համար: 42 %-ն ընդունել է, որ համացանց է կիրառել, 25 %-ը անկեղծորեն նշել է, որ ներբեռնել է հավելվածը հեռախոսի մեջ, 56 %-ը վստահ է, որ հեռախոսն օգնել է նրանց:







































