Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որը թույլ է տալիս նորածին կամ որդեգրված երեխաների ծնողներին իրար միջև կիսել երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը:
Բացի երկշաբաթյա արձակուրդից, որ տրվում է ծննդաբերող մայրերին, այսուհետ ծնողները կարող են որոշել, թե ինչպես են ցանկանում կիսել երեխայի խնամքի համար տրվող 50 շաբաթն ու վճարվող 37 շաբաթը:
Նոր օրենքով՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո ծնողները կարող են նրա համար խնամքի արձակուրդ ստանալ միաժամանակ:









































