ԱՄՆ Հավայի նահանգի Սենատըմիաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող S.R. NO. 33 բանաձևը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակիօր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով asbarez.com-ը, բանաձևւմ մասնավորապես նշված է.«Սենատը միանում է Հավայիներիհայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին` ճանաչելովՀայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատըկոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկությանդեմ գործած այդ սարսափելի հանցանքները»:
Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ ՍյուզանՉան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, ԲրինՀարիմոտոն, Լես Իհարան և այլք: Բանաձևի ստորագրմանգործընթացին, բացի այս սենատորներից, ներկա են եղել նաևտեղի հայ համայնքի ներկայացուցիչները:









































