Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն Վարշավայում

Ապրիլի 2-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր Լեհաստանի «Արմենիան ֆաունդեյշն» հիմնադրամը: Միջոցառումն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Մազովիցկայայի վոյևոդության մարշալեկ Ադամ Ստրուզիկայի հովանու ներքո:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը, Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Էուգենիուշ Գժեշտակը, Լեհաստանի նախագահի խորհրդական Յան Լիտինսկին, լեհահայոց հոգևոր հովիվ Տեր Տաճատ Ծատուրյանը, Լեհաստանի ռադիոհեռուստատեսության մարզային կառույցների հարցերով Ազգային խորհրդի անդամ, պրոֆեսոր Ստեֆան Պաստուշկան, «Գազետա վիբորչա» թերթի գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկը, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ, «Արմենիան ֆաունդեյշն» հիմնադրամի խորհրդի նախագահի տեղակալ Մաչեյ Բոհոսևիչը, ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպաններ Վիկտոր Ռոսսը և Տոմաշ Կնոտեն, Վարշավայի Պրագա և Ռեմբերտով վարչական տարածքների ղեկավարները, դեսպաններ, լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Ղազարյանը և ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ ֆիլմը շրջելու է եվրոպական բազմաթիվ երկրներով՝ ներկայանալով հայ և եվրոպացի հանդիսատեսի դատին։ Ռեժիսորն ավելացրեց նաև, որ ֆիլմի նպատակներից մեկն է` ցույց տալ գենետիկ հիշողության կարևորությունը, այն, որ որտեղ էլ հայը գտնվի, միևնույն է, հայ է մնում և չի կարող լիովին անջատվել իր արմատներից։ Նախքան ցուցադրության մեկնարկը, հայ-լեհական համագործակցության ընկերակցության փոխնախագահ Ռաֆայել Ամիրյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը, դրա ճանաչման ու դատապարտմանը վերաբերող զեկույցով, իսկ ցուցադրության ավարտին հանդես եկավ նաև պատմաբան, լեհ քաղաքագետ, պրոֆեսոր Ստեֆան Պաստուշկան, ով մասնավորապես նշել է. «Սա հիանալի ֆիլմ էր, անչափ հուզիչ։ Թե՛ հայ և թե՛ լեհ ժողովուրդները շատ լավ գիտեն և զգացել են իրենց մաշկի վրա, թե ինչ է ցեղասպանությունը։ Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր անցյալ, ինչն, անկասկած, միավորում է մեզ»։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց լեհական մամուլում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում