Բրիտանացի հետերոսեքսուալ զույգերը սկսել են սեքսով ավելի քիչ զբաղվել համացանցի պատճառով, հայտնում է BBC Radio 4-ը: Այսպիսի հայտարարություն է արել պրոֆեսոր Դևիդ Շպիգելհալթերը Քեմբրիջի համալսարանից:
Փորձագետը նշել է, որ Միացյալ Թագավորությունում միջին հետերոսեքսուալ զույգը սիրով զբաղվում է ամիսը 3 անգամ: 2000 թ. այդ ցուցանիշը կազմել է ամսական 4 անգամ, 1990 թ. 5 անգամ: Այդ վիճակագրությունը պրոֆեսորը բերում է իր նոր Sex by Numbers գրքում:
BBC Radio 4-ին տված հարցազրույցում Շպիգելհալթերը նշել է, որ նման միտումի պատճառը պարզել բարդ է, բայց ենթադրել է, որ դա կարող է կապված լինել համացանցի տարածման հետ: Նրա խոսքով՝ բջջային սարքերով աշխարհի հետ մշտական կապը նշանակում է, որ հնարավոր է՝ մարդիկ ավելի քիչ ժամանակ ունեն իրար համար:







































