Էլիզաբեթ 2-րդ թագուհին գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ և հզոր կանանց ցուցակը, որը փորձագետները կազմել էին BBC-ով հեռարձակվող «Կնոջ ժամ» (Woman’s Hour) հաղորդման պատվերով:
Ցուցակի մեջ ներառվել են թագավորության քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակույթային ոլորտներում ներգրավված 100 կանայք:
Ժյուրիի անդամ, լրագրող Իվ Փոլարդը հայտարարել է, որ ցուցակում ներառված կանանց մեծ մասը զբաղեցնում է մի դիրք, որը նրանց լիազորում է ընտրել քաղաքական ուղղվածություն, ղեկավարել անձնակազմ և ազդեցություն դրսևորել:
Վարկանիշում երկրորդ հորիզոնկանը զբաղեցնում է Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Թերեզա Մեյը, իսկ երրորդ հորիզոնականում է Santander UK բանկի բրիտանական մասնաճյուղի ղեկավար Անա Բոտին:
Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Գերագույն դատարանաի դատավոր Բրենդա Հեյլը, իսկ հինգերորդ հորիզոնականում է մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի դուստրերից մեկը՝ Shine Group ընկերության ղեկավար Էլիզաբեթ Մերդոկը:
Հատկանշական է, որ ցուցակում 13-րդ հորիզոնականում է հայտնվել Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը:
BBC-ի տվյալներով՝ կանայք Միացյալ Թագավորությունում զբաղեցնում են առանցքային պաշտոնների շուրջ 30.9%-ը 11 հիմնական ոլորտներում:







































