Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում երկու երիտասարդ առյուծ որոշ ժամանակ ագելափակել են տրանսպորտի երթևեկությունը, որն անցնում էր տեղի արգելոցի տարածքով,- հաղորդում է The Daily Mail-ը:
Վարորդները առյուծներին մայրուղու վրա նկատել են վաղ առավոտյան: Առյուծների ուշադրությունը գրավել է ցլերի գոմաղբը, որի մեջ նրանք որոշել են թավալվել:
Ըստ ականատեսների՝ կենդանիները դանդաղ, առանց շտապելու թավալվում էին գոմաղբի մեջ: Նրանք դա օգտագործում են սեփական հոտը ծածկելու համար: Վարորդները չեն շտապեցրել նրանց՝ թույլ տալով իրականացնել առավոտյան ծեսը:
Առյուծները ճանապարհին են գտնվել մոտավորապես 10 րոպե: Այդ ընթացքում արդեն հասցրել էր ոչ մեծ խցանում գոյանալ: Երբ կենդանիներն ազատել են ճանապարհը, երթևեկությունը վերականգնվել է:






































