Ուսումնասիրողները հատուկ գել են ստեղծել, որի օգնությամբ ցավազրկող հաբը հասնում է ստամոքս և գելից ազատվում այն ժամանակ, երբ հասնում է pH ցուցանիշով ջրածնային մակարդակին: Այս աշխատանքի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Chemical Communications ամսագրում:
Գիտնականներին հաջողվել է կատարելագործել իբուֆենի և նապրոքսենի տիպի ցավազրկողները, որի արդյունքում դեղորայքները ոչ միայն սկսել են ավելի արդյունավետ աշխատել, այլև ավելի անվտանգ են դարձել՝ զգալիորեն նվազել է ստամոքսի լորձաթաղանթի վրա բացասական ազդեցությունը, նշանակում է՝ նվազում է խոցերի առաջացման հավանականությունը:
Գիտնականների ստեղծած գելը կազմված է մոլեկուլներից, որոնք կազմված են միկրոսկոպիկ հաստությամբ հյուսվածքներից: Հաբը ընկղմվում է գելի մեջ, և մարդը կուլ է տալիս այն: Գելը հալվում է աղիներում, որտեղ pH-ի ջրածնային ցուցանիշը հավասար է 8-ի:










































