Ինչպես պարզվել է՝ շները ավելի ընդունակ են իրավիճակը ընդունել մարդկային տեսանկյունից: Այս հետազոտության տվյալները կարող են արժեքավոր լինել սեփական շանը հասկանալու համար:
Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են, որ շները չորս անգամ ավելի հաճախ են սնունդ գողանում մութ սենյակում, որտեղ մարդկային տեսողությունը թույլ է:
Դա կարող է վկայել, որ կենդանիները ընդունակ են փոխել իրենց վարքը՝ հաշվի առնելով տերերի վարքը:
Այս հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են գիտական ամսագրում՝ անցկացվել են 84 փորձաշների վրա: Հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպես են շներն ընդունում իրականությունը:
Ըստ հոդվածի հեղինակների՝ քիչ հավանական է, որ կենդանիները մութ սենյակում մոռացել են տիրոջ առկայության մասին: Դրա փոխարեն շները լավ տարբերել են իրավիճակը, երբ մարդիկ կարող են կամ էլ չեն կարող տեսնել իրենց:








































