Porsche-ն վարորդ Ռոջեր Ռոդասին ճանաչել է վթարի միակ մեղավոր, որի հետևանքով մահացել էր դերասան Փոլ Ուոքերը, գրում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Porsche-ի դեմ հայց է ներկայացվել Լոս Անջելեսի Գերագույն դատարան:
Դատարան էր դիմել վթարված մեքենայի ղեկին եղած վարորդի՝ Ռոդասի այրին: Քրիստիան Ռոդասը պնդում է, որ վթարի պատճառը եղել են 2005թ. արտադրության Porsche Carrera GT-ի թերությունները:
Ընկերությունը հերքում է մեքենայում առկա խնդիրների փաստը: Porsche-ն պահանջում է, որ հարուցված գործը կարճվի:
«Ֆորսաժ» ֆիլմի աստղն ու նրա ընկեր Ռոդասը զոհվել էին 2013թ. նոյեմբերին Կալիֆոռնիայում վթարի հետևանքով: Երկուսն էլ տեղում մահացել էին ստացած վնասվածքներից:













































