Անհայտ ցանցահենները կոտրել են ամերիկյան KRTV հեռուստաալիքի՝ բնակչության արտակարգ տեղեկացման համակարգը: Եթեր հեռարձակվելու հնարավորություն ստանալուց հետո տեղեկացվել է տեղի ունեցածի մասին՝ ԱՄՆ-ում «զոմբի-ապոկալիպսիսի» մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հաղորդագրության մեջ, որը հեռարձակվել է արտակարգ նախազգուշացման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով, ասվել է, որ Մոնտանա նահանգի մի քանի շրջաններում նկատվել են մահացածների՝ գերեզմաններից «դուրս գալու» դեպքեր: Այնուհետև բոլոր քաղաքացիներին կոչ է արվել որոշակի զգուշություն ցուցաբերել, քանի որ մահացածները «լուրջ վտանգ են ներկայացնում ողջերի համար, ոչ մի դեպքում նրանց հետ չկապվել»:
Հաղորդագրությունը եթերից հեռացնել հաջողվել է մի քանի րոպե հետո: Ընկերության ինժեներներն ու ոստիկանները հետաքննում են դեպքը:
Նահանգի ոստիկանությունում հայտնել են, որ իրենց 4 մարդ է զանգահարել՝ խնդրելով հաստատել լուրն ու նախազգուշական միջոցառումների հրահանգներ տալ:







































