Կանադացի հայտնի երգչուհի Ջոնի Միտչելը երեկ երեկոյան հոսպիտալացվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նրա վեբ-կայքին ու թվիթներին:
71-ամյա Միտչելի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ տառապում է մաշկի հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով չի կարող ելույթ ունենալ:
Երգչուհին արժանացել է «Գրեմմիի» 8 մրցանակների: 1997 թվականին նա ներառվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում։







































