Սննդի արվեստն այնքան գեղեցիկ է, որ երբեմն, չնայած ախորժելիությանը, չես ուզում այն ուտել՝ «արվեստի գործը» չփչացնելու համար։
Ֆերնանդա Աբարկան՝ DreamWorks-ի տաղանդավոր անիմատորը, տարված է նաև խմորեղենների ու կարկանդակների պատրաստմամբ։ Նա համադրել է երկու սիրելի գործերը՝ հայտնում է Boredpanda.com-ը։
Նա կարկանդակներ է պատրաստում անիմացիոն ֆիլմերի հայտնի կերպարներով։ Դրանք վաճառվում են հարավային Կալիֆոռնիայում գտնվող նրա խմորեղենի խանութում։





















































