Մուսուլման կանանց համար աշխարհի ամենահայտնի հագուստ արտադրող Aab-ը բուտիկ է բացել մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հայտնում է Albawaba-ն: Աշխատանքի առաջին օրը խանութ է այցելել Լոնդոնի ավելի քան 2000 բնակիչ:
Ինտերնետ ռեսուրսի հաղորդմամբ՝ բուտիկում կարելի է ձեռք բերել հիջաբներ, ջիլբաբներ, տարբեր աքսեսուարներ:
Ապրանքանիշի կայքում տեղեկության համաձայն՝ լյուքս դասի մետաքսե հիջաբը մոտ 40 ֆունտ արժե:
2007թ. հիմնված ընկերության կրեատիվ տնօրեն Նազմին Ալիմը պատմել է, որ ապրանքանիշն իր հավաքածուները ստեղծում է ժամանակաից նորաձևության միտումները նկատի ունենալով:










































