Amazon ընկերությունը թողարկել է նոր Home Services նախագիծը, որը հեշտացնում է կենցաղային կամ կրթական ծառայությունների ստացումը, հայտնում է hitech.vesti.ru-ն: Բաժանորդագրվելով՝ հնարավոր է արագ պատվիրել մաքրման, գազոն կտրելու մասնագետների, դաստիարակների, սանտեխնիկների, դայակների, տեխնիկայի վերանորոգման վարպետների և այլն:
Իր կառուցվածքով նոր ծառայությունը հիշեցնում է Amazon-ի հիմնական ինտերնետ-խանութը: Պատվիրատուն ընտրում է իրեն անհրաժեշտ ծառայությունները, դրանք ավելացնում է իր զամբյուղում և վճարում է՝ ընտրելով անհրաժեշտ ժամը: Ոչ բարձր գինը ձևավորվում է մրցակցության հաշվին. դա յուրատեսակ բորսա է, որտեղ ծառայությունների մատակարարները պայքարում են հաճախորդի համար:
Եթե պատվիրատուն դժգոհ է մնացել կատարված աշխատանքից, ընկերությունը երաշխավորում է միջոցների վերադարձը: Ներկայումս ծառայությունում արդեն հասանելի է տնային աշխատանքների ավելի քան 700 տեսակ: Նոր ծառայությունը առայժմ գործում է միայն ԱՄՆ տարածքում: Այլ երկրներում այն տարածելու իր ծրագրերի մասին Amazon-ը դեռ չի հայտնում:









































