Հնդկական Ուտար-Պրադեշ նահանգի զարգացման նախարարը հեռացել է պաշտոնից այն բանից հետո, երբ Կումբհա-մելա հոգևորական փառատոնի ժամանակ 36 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ազամ Հանը պատասխանատու էր տոնակատարության անվտանգության համար: Երկուշաբթի օրը նա հայտարարել է, որ իր վրա է վերցնում ողբերգության ողջ պատասխանատվությունը:
Դեպքի ականատեսները նշել են Ալահաբադ քաղաքի կայարանում խուճապ սկսվելու մի քանի հավանական պատճառներ: Մի մասը համոզված է, որ ամեն ինչ սկսվել է այն պահին, երբ ուխտավորներից մեկն ընկել է կամրջից: Մյուսներն էլ պնդում են, որ խուճապն առաջացել է ոստիկանների պատճառով, ովքեր փորձել են վերահսկել ամբոխին:
Սակայն երկուշաբթի օրն իշխանությունները հայտարարել են, որ ողբերգության հիմնական պատճառ է հանդիսացել կայարանի գերծանրաբեռնվածությունը։ Այնտեղ մի քանի հազար մարդ է հավաքվել. սպասասրահները միացնող կամուրջը չի դիմացել և փլուզվել է, որից հետո էլ խուճապ է սկսվել: Զոհերի մի մասը մահացել է կամրջի փլուզման ժամանակ, մյուս մասը՝ հրմշտոցի պատճառով։







































