Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ թիմի ավագ Իկեր Կասիլյասը դեռ կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել:
Վալդանոն նաև խոսել է ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի ձեռքբերման աննպատակահարմարության մասին:
«Երկրպագուները Սևիլիայում կայացած Ուկրաինայի հավաքականի հետ խաղի ժամանակ վանկարկում էին Կասիլյասի անունը: Նա ամենավատ վերաբերմունքին արժանանում է «Սանտիագո Բեռնաբեո»-ում:
Դե Խեան հզոր դարպասապահ է, բայց Կասիլյասը դեռ կասի իր խոսքը»,- Վալդանոյի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:







































