Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ շոյված է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Անդրես Ինյեստայի հետ համեմատություններով: Երիտասարդ ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է լինել Իսպանիայի հավաքականի պատմության մի մասը:
«Շատ հեշտ է Ինյեստայի հետ համագործակցել խաղադաշտում: Անդրեսի հետ համեմատություններն ինձ համար գովեստի խոսքեր են: Սակայն յուրաքանչյուրս անհատականություն ենք: Ցանկանում եմ, որ անունս գրվի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի պատմության էջերին:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ընտրանու դեմ խաղին, ապա երկրորդ խաղակեսում չկարողացանք խաղալ այնպես, ինչպես առաջին խաղակեսում: Արդյունքում մեր մրցակիցը պրեսինգի դիմեց, ինչը բարդացրեց մեր խնդիրը: Գոհ ենք, որ երեք միավոր վաստակեցինք: Կշարունակենք բարելավել մեր խաղային որակները»,-Marca-ն մեջբերում է Իսկոյի խոսքերը:







































