Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է հրապարակել հետազոտություններ, որոնցում ցուցադրված են հավանական բացասական հետևանքները պետության կազմից Շոտլանդիայի դուրս գալու դեպքում,- հաղորդում է BBC-ն:
Առաջին նման զեկույցում երկու պրոֆեսորներ գրում են, որ եթե Էդինբուրգը դուրս գա Միացյալ Թագավորության կազմից, Շոտլանդիայի կառավարությունը ստիպված կլինի կրկին հաստատել իր անդամակցությունը Եվրամիությանը, Արժույթի միջազգային հիմնադրամին և ՄԱԿ-ին:
Աշխատանքի հեղինակները ընդգծում են, որ միավորված Անգլիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան, ընդհակառակը, ավտոմատ կերպով կպահպանեն իրենց միջազգային պարտականություններն ու պայմանագրերը:









































