Մարտին Սկորսեզեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի մոտիվներով, հայտնում է The Guardian-ը:
Ֆիլմի հիմքում ընկած է լինելու Քեննեթ Բրանայի «Մակբեթ» բեմականացումը, որի պրեմիերան կայացել է 2013թ. Մանչեսթերի միջազգային թատերական փառատոնում:
«Եթե ամեն ինչ լավ լինի, Սկորսեզեն կնկարահանի բեմականացման կինոտարբերակը: Դեռ մենք աշխատում ենք պայմանագրի վրա: Սա ցանկալի նախագիծ է, հարցը միայն ժամանակացույցի մեջ է: Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է Բրանան BBC-ին տված հարցազրույցում:









































