Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիին կծելու մասին, տեղեկացնում է Kicker.de-ն:
«Ցավալի էր, որ որակազրկման ժամանակ իմ հանդեպ բոլորն ագրեսիվ էին տրամարդված: Ինձ նույնիսկ չէին թույլատրում մարզվել:
Ինձ արգելված էր նույնիսկ մուտք գործել խաղադաշտ: Թե ինչու էր այդպես, ես մինչև այժմ չեմ կարողացել հասկանալ»,- հայտարարել է ուրուգվայցի հարձակվողը:






































