Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվելու Երևանի բոլոր հիմնական դպրոցներում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Քաղաքապետի տեղակալը տնօրեններին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանք կազմակերպելու ընդհանրացված մոտեցումներն ու սկզբունքները։

«Ինչպես գիտեք,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսանում է ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, և Երևանի քաղաքապետարանը, իր ենթակայության կառույցներով, նույնպես գործուն մասնակցություն ունի միջոցառումների անցկացմանը. ակնկալում ենք նաև դպրոցների ակտիվ մասնակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարվան ու ոգուն համահունչ ձեռնարկումներով։ Վստահելով ձեր համակազմերի մանկավարժական ու միջոցառումներ կազմակերպելու բազմամյա փորձին՝ այնուամենայնիվ, թույլ տվեք ուղղորդել առաջարկություններով։ Միջոցառումներում մի շարք սկզբունքներ պետք է առանցքային լինեն. «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի երկու բաղադրիչներն էլ հավասարապես պետք է շեշտված լինեն։ Միջոցառումները շեշտադրված պետք է լինեն վերածննդի գաղափարով, ինքնապաշտպանական մարտերի դրվագներով. առանցքային պետք է լինի պետության և պետականության, 100-ամյա ընթացքի ձեռքբերումների, այս ընթացքում կայացած անհատականությունների ծավալած գործունեության կարևորությունը։ Բացառե՛ք Ցեղասպանության մասին փաստավավերագրական կադրերի ցուցադրումը միջոցառումների ընթացքում՝ հաշվի առնելով հիմնական դպրոցի աշակերտների տարիքը։ Տարբեր հասարակական ու այլ կազմակերպությունների ցանկացած մասնակցությունը միջոցառումներին կամ գործակցության առաջարկը պետք է քննարկեք քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ»,- շեշտել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ 1915 թվականին՝ Ցեղասպանության խորհրդանշական տարում զոհված հայ գրողների՝ Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի անվանակիր դպրոցների միջոցառումները ներառված են քաղաքապետարանի միջոցառումների ցանկում և պետք է ունենան ոգեղեն մեծ հնչեղություն։

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կոչ է արել դպրոցների տնօրեններին՝ դպրոցներին ակտիվ մասնակից դարձնել նաև ապրիլի 24-ին ընդառաջ իրականացվող ապրիլի 11-ի համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում