Հելեն Միրենը երկար տարիներ համարվում է անփոխարինելի սեքս-խորհրդանիշ, սակայն հասկանում է, թե ինչու կանայք չեն սիրում սեփական մարմինը: Նա ինքն էլ ատում է իր մարմինը՝ ոտքերը, մեջքը, ծնոտը: Սակայն ապրում է դրա հետ:
Ինչ վերաբերում է դերասանի կարիերային, ըստ նրա, անհրաժեշտ է հնարավորինս վատ խաղալ դերերը: Միրրենը նաև կարծում է, որ ամենասեքսուալ կանայք, սովորաբար, անկողնում իրենցից ոչինչ չեն ներկայացնում:
Հելեն Միրրենը պնդում է նաև, որ երբեք պլաստիկ վիրահատության չի դիմի: Սիլիկոնե կրծքերը նա համեմատել է նարնջի հետ: Ինչ վերաբերում է կոսմետիկ վիրաբուժությանը՝ նա նախընտրում է կյանքից հեռանալ որակյալ շպարով, թանկարժեք զարդերով և գեղեցիկ զգեստով:









































