«Ռեալ»-ը պաշտոնապես դիմել է «Տոտենհեմ»-ին` թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը ձեռք բերելու խնդրանքով:
The Guardian-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ը պատրաստ է կազմակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Միաժամանակ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հուսով է, որ Բեյլի տրանսֆերի բարձր արժեքը կարող է վախեցնել պոտենցիալ գնորդներին: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 13 գոլ է հեղինակել «Տոտենհեմ»-ի կազմում:







































