ԱՄՆ-ի Նյու Յորք, Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Մեն և Ռոդ Այլենդ նահանգների նահանգապետերը «Նեմո» ձնաբքի պատճառով հայտարարել են արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու մասին, հաղորդում է Reuters-ը:
Այս նահանգներում ժամանակավորապես արգելվել է մեքենա վարել, մարդկանց խորհուրդ են տվել դուրս չգալ տանից:
ԶԼՄ-ների տվյալներով` առանց լույսի է մնացել արդեն շուրջ 500 հազար մարդ: Շրջանի շատ օդանավակայաններ փակ են: Հետաձգված չվերթների թիվը հասել է հինգ հազարի: Որոշ նահանգների դպրոցներում հետաձգվել են դասերը:
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ձնաբուքը մոլեգնել է փետրվարի 8-ից և գնալով սաստկանում է: Տարբեր գնահատականներով` որոշ վայրերում ձյան ծածկույթը կարող է հասնել մինչև 90 սմ-ի: Ակնկալվում է, որ ԱՄՆ պատմության մեջ «Նեմո»-ն կարող է դառնալ ամենաուժեղ ձնաբքերից մեկը և ամենախոշորը վերջին 35 տարվա ընթացքում:







































