Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Աբխազիայի երկաթուղին Ռուսաստանին լավ հնարավորություն է ընձեռում Կովկասը զավթելու՝ հաղորդում է Trend գործակալությունը:
«Մենք այդքան խոսում ենք Կարս-Ախալքալաք երկաթուղու մասին, սակայն այդ ճանապարհը մեզ կտանի Եվրոպա. դա Թբիլիսի-Լոնդոն երկաթուղին է»,- ասել է նախագահը:
Սաակաշվիլիի կարծիքով` խնդիրներ կստեղծվեն, եթե ռուսական երկաթուղին գործարկվի Աբխազիայի միջով:
«Կարծում եք, որ կլինի՝ ինչպես այն տեսահոլովակում. Թբիլիսիում կնստենք գնացք և կիջնենք Սուխումում: Ո՞վ ձեզ կթողնի Սուխում: Դա կլինի Ռուսաստանի կողմից Կովկասը զավթելու երկաթուղի»,- հավելել է Սաակաշվիլին:







































