Արդեն երկու տարի շարունակվող հակամարտության պատճառով տառապող սիրիացիների ջրի պաշարները կրճատվել են մեկ երրորդով՝ հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Սիրիայում ջրի վարակազերծման նյութերի արտադրությունը գործնականում դադարել է, ինչը մեծացնում է ջրատարում ջրի աղտոտման վտանգը»,- ասել է Սիրիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուսեֆ Աբդել-Ջալիլը՝ փոխանցում է INTERFAX.RU-ն:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ այն թաղամասերում, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ, բնակչությունը ստանում է օրական 25 լ ջուր, որոշ դեպքերում՝ նույնիսկ 10:
Սիրիայում մոտ 4 մլն մարդ, որոնց կեսը երեխաներ են, տառապում են ջրի պակասից:








































